News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ, այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին Թեհրանում «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանն անվարան կաջակցի պաղեստինցիներին և Գազայի ճնշված ժողովրդին, հայտնել է իրանական պետական «ԻՌՆԱ» գործակալությունը։
 
Հաղորդվում է, որ Խամենեին բարձր է գնահատել Արևմուտքի լիակատար աջակցությունը վայելող սիոնիստական ​​ոճրագործություններին և վայրագություններին դիմակայելու Գազայի ժողովրդի ունակությունը: Գերագույն առաջնորդը նշել է, որ այս «պատմական համբերությունը» վիթխարի երևույթ է, որը իրավամբ փառաբանել է իսլամը և Պաղեստինի հարցը դարձրել աշխարհի թիվ մեկ խնդիրը: Այաթոլլահ Խամենեին ընդգծել է, որ Գազայում տեղի ունեցած ցեղասպանությունը վշտացնում է բոլոր գիտակից մարդկանց։
 
«ՀԱՄԱՍ»-ի առաջնորդն իր հերթին բարձր է գնահատել Իրանի ժողովրդի և կառավարության աջակցությունը Պաղեստինի հարցում և հանդես է եկել Գազայի հատվածի վերջին զարգացումների վերաբերյալ հաշվետվությամբ: Նշելով, որ «Հարձակում Ալ-Աքսայի վրա» գործողությունը ոչնչացրեց Սիոնիստական ​​ռեժիմի անպարտելիության առասպելը, Հանիեն ավելացրել է, որ Գազայի պատերազմը համաշխարհային պատերազմ է, և ԱՄՆ կառավարությունն այս հանցագործության գլխավոր հանցակիցն է:
 
Իսմայիլ Հանիեն Իրանի Գերագույն առաջնորդին վստահեցրել է, որ ի հեճուկս Գազայում կատարված ցեղասպանության ու դաժանությունների, Գազայի բնակիչները և դիմադրության ուժերը թշնամուն թույլ չեն տա հասնել իր նպատակներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ