News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մարտի 26-ին վաղ առավոտվանից, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզի Փրկարարական վարչության Աշոցքի թիվ 52 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարների հետ, Աշոցքի տարածաշրջանի Մուսայելյան – Վարդաղբյուր ավտոճանապարհին ուժեղ բքի պայմաններում «Ճանապարհային դեպարտամենտ»-ի աշխատակիցների հետ ձնաբքի մեջ հայտնված վարորդներին օգնության ձեռք են մեկնել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարներն ու պարեկները 30-ից ավելի ավտոմեքենաներ են դուրս բերել ձնակույտերից ու ձնաբքից, 40-ից ավելի բնակիչների էլ դուրս են բերել մերկասառույց ճանապարհից:

Ճանապարհը սպասարկող ճանշինականները հատուկ տեխնիկաներով աշխատանքներ են կատարում, սակայն բուքն իր ևս գործն է  անում. ձյունը բերում լցնում ու նորից փակում է ճանապարհը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ