News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Պակիստանի հյուսիս-արևմուտքում մահապարտ ահաբեկիչը մեքենայով մխրճվել է չինացի ինժեներների շարասյան մեջ, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պակիստանի ոստիկանությանը:
 
Պակիստանի շրջանային ոստիկանության ղեկավար Մոհամմադ Ալի Գանդապուրին նշել է, որ չինացի ինժեներները Իսլամաբադից մեկնում էին Խայբեր Փախթունխվա նահանգի Դասու ամբարտակի շինհրապարակում տեղակայված իրենց ճամբար:
 
«Հարձակման հետևանքով զոհվել են Չինաստանի հինգ քաղաքացի և նրանց պակիստանցի վարորդը», - գործակալությանը հայտնել է Գանդապուրը:
 
Խոշոր ամբարտակի կառուցման վայր Դասուն նախկինում ևս հարձակման է ենթարկվել: Մասնավորապես, 2021 թվականին ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել էր 13 մարդ, որոնց թվում՝ Չինաստանի ինը քաղաքացի։
 
Չինացի ինժեներները Պակիստանում աշխատում են մի շարք նախագծերի վրա, իսկ Պեկինը, Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքի (CPEC) շրջանակում, ավելի քան 65 միլիարդ դոլար ներդնում է արել ենթակառուցվածքային աշխատանքներում՝ որպես Պեկինի «Գոտի և ճանապարհ» ընդլայնված նախաձեռնության մաս:
 
Հարձակման պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել։ Սա հարավասիական երկրում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ խոշոր հարձակումն է չինական շահերի նկատմամբ:

Առաջին երկու հարձակումները եղել են Պակիստանի ռազմածովային ավիաբազայի և Չինաստանի կողմից հարավ-արևմտյան Բելուջիստան նահանգում օգտագործվող ռազմավարական նավահանգստի վրա, որտեղի ենթակառուցվածքային նախագծերում Պեկինը միլիարդներ է ներդնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ