News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տեղի ունեցողը պետք է ահազանգ դառնա ՀՀ իշխանությունների համար, նրանք պետք է իմանան, որ սրանք պարզապես ծաղիկներ են․ եթե ​​շարունակեն նույն ոգով, ապա ընդհանրապես չեն կարողանա դուրս գալ իրենց բունկերից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով օրերս Երևանի ոստիկանական բաժանմունք ներխուժելու փորձը՝ նման կարծիք է հայտնել արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։
 
Նրա գնահատմամբ՝ Երևանի ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժման փորձը քաղաքական ենթատեքստ ունի:
 
Գեներալը նշել է, որ ահաբեկչական գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է նաև ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը, որի նկատմամբ վերջերս կալանքի փոխարեն տնային կալանք էր կիրառվել։ Նա հիշեցրել է, որ ավելի վաղ իրավապահները բացահայտել էին նույն արարքի մեջ մեղադրվող խմբին։

«Գործողություններն ուղղված էին հակաժողովրդական իշխանության դեմ։ Եթե ​​մարդիկ տեսնում են, որ չեն կարողանում հասնել արդարության և արդարադատության և չեն կարող ապավինել իրավապահ համակարգի օբյեկտիվությանը, ուրեմն սկսում են այլ ուղիներ փնտրել։ Մարդիկ իշխանությունների դեմ պայքարելու այլ ուղիներ չեն տեսել: Իրավական, սահմանադրական եղանակն արդյունավետ չէ, դրա համար էլ քաղաքացիները դիմում են նման քայլերի»,- նշել է Պետրոսյանը։
 
Գեներալը հավելել է, որ ՀՀ իշխանությունները խնդիրների լուծման օրինական ճանապարհ չեն թողել։
 
«Նրանք թքած ունեն ժողովրդի ու Սահմանադրության վրա։ Ու հիմա էլ սպասում են, որ մարդիկ սահմանադրական եղանակներո՞վ պայքարեն իրենց դեմ։ Ես չեմ արդարցնում այս գործողությունները, բայց մարդիկ այլ ճանապարհներ չեն գտել։ Ժողովրդական ընդվզումն օրինական իրավունք է: Ո՞նց պետք է ժողովուրդը խոսի այն իշխանության հետ, որն իր հետ խոսում է սպառնալիքների ու շանտաժի լեզվով ու երկիրը մաս առ մաս հանձնում է»,- եզրափակել է Թաթուլ Պետրոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ