News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են Կոմիտեի տարածքային մարմինների և ստորաբաժանումների քննիչների՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների վարույթներով և էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման հմտությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։

ՔԿ-ից NEWS.am_ին հայտնում են, որ այդ շրջանակներում ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետի հրավերով, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Հայաստան են ժամանել ԱՄՆ Մերձավոր Արևելքի Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների  կենտրոնի (NESA) ղեկավար և դասախոսական կազմի ներկայացուցիչները՝ ծանոթանալու այս ոլորտում Հայաստանի քննչական մարմինների կարողությունների զարգացմանն ուղղված փորձի ձեռքբերման և կրթական կարիքներին։

ՀՀ քննչական կոմիտեում ԱՄՆ պատվիրակությանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տվյալ ոլորտում առաջատար դիրքեր ունեցող պետությունների, մասնավորապես ԱՄՆ ինստիտուցիոնալ համակարգերին և կարողություններին Կոմիտեի քննիչներին ծանոթացնելու համատեքստում ԱՄՆ Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների  կենտրոնի հետ գործակցության հնարավորությունները։

Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ մոտակա ամիսների ընթացքում կիբեռհանցագործությունների, բարձր տեխնոլոգիաների և էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման ոլորտում քննիչների կարողությունների զարգացման և վերապատրաստման դասընթացներ իրականացնելու շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ նախագահը Լոս Անջելեսի քաղաքապետի հետ քննարկել է Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթեր իրականացնելու հարցը
Ողջունելով նախագահ Խաչատուրյանին տիկին Բասսն ասել է. «Մենք պատիվ ունենք այսօր Լոս Անջելեսի քաղաքապետարանում ողջունելու Հայաստանի նախագահ...
Մեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ
Մի կարևոր հանգամանք կա, որի մասին կցանկանայի խոսել: Հայաստանի իշխանությունները Եկեղեցու և առավել ևս Հայ առաքելական եկեղեցու հետ որևէ...
Վահագն Խաչատուրյանը Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է Հայաստան
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ...
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
Մենք ուզում ենք լինել լիարժեք պետություն և որոշակի բարդությունների առաջ ենք կանգնած.  ՀՀ նախագահը՝ ԱՄՆ-ում
Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի...
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Նախագահն այնուհետև հարցուպատասխանի ժամանակ հանգամանորեն...
Ամենաշատ