News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները մերժել են փոխզիջումը Կատարի բանակցություններում, Իսրայելը մտադիր է շարունակել մարտական գործողությունները Գազայի հատվածում։ Այս մասին  նշվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարությունում։

«ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ամերիկյան ցանկացած փոխզիջումային առաջարկից, ինչպես նաեւ ողջունել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշումը։ Իսրայելը չի ենթարկվում ՀԱՄԱՍ-ի զառանցանքային պահանջներին եւ կշարունակի գործել՝ պատերազմի նպատակներին հասնելու համար. ազատել բոլոր առեւանգվածներին, ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական եւ կառավարչական պոտենցիալը եւ երաշխավորել, որ Գազան այսուհետ սպառնալիք չի ներկայացնի Իսրայելի համար»,- նշված է տեքստում։

Մարտի 25-ին ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է ԱԽ տասը ոչ մշտական անդամների պատրաստած բանաձեւի նախագիծը, որը պահանջում է դադարեցնել կրակը Գազայի հատվածում մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անցած շաբաթվա ընթացքում մոտ 300,000 մարդ լքել է Ռաֆահը. ՄԱԿ
ՄԱԿ-ի գործակալությունը հրապարակել է տվյալ հայտարարությունը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Իսրայելի կառավարությունը տարհանման մասին նոր հրամաններ է արձակել Ռաֆահում և Գազայի այլ շրջաններում...
Եվրամիությունը հաստատել է Պաղեստին պետությունը մայիսին ճանաչելու՝ մի քանի երկրի ծրագրերը
Բորելի մեկնաբանությունները հնչում են ՄԱԿ-ում Պաղեստինի լիիրավ անդամակցության հայտի վերաբերյալ ուրբաթ սպասվող քվեարկությունից առաջ...
ՀԱՄԱՍ-ը Գազայի զինադադարի շուրջ բանակցություններում եռամսյա հրադադարի է ձգտում. CNN
Աղբյուրները պաղեստինյան արմատականների նոր պահանջը համարում են «ակնհայտ շրջադարձ»...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Լիբանանի հարավում գտնվող երեք գյուղերի վրա
Օդային ռմբակոծությունների արդյունքում շիա մարտիկներ են սպանվել և վիրավորվել...
Նեթանյահուն պնդում է, որ Իսրայելը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի 24 գումարտակներից 20-ը
Ռաֆահում դեռևս ունենք ոչնչացնելու 4-ը...
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Նրա տեղեկություններով՝ զեկույցը չի պարտավորեցնում ԱՄՆ վարչակազմին փոխել քաղաքականությունը Իսրայելի...
Ամենաշատ