V8 շարժիչներով 2023-ին շուկա մտած երկրորդ սերնդի Mercedes-AMG GT-ն, համալրվել է GT 43-ի նախնական տարբերակի SL ռոդսթեր շարժիչով:
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով։
Կուպեի վրա էլեկտրական տուրբո ճնշակի հզորությունը կազմում է 421 ձիաուժ և 500 Nm (Նյուտոն-մետր) պահապտույտ, մինչդեռ SL 43-ի վրա՝ 381 ձիաուժ և 480 Nm։
Փոխանցման տուփը AMG Speedshift MCT 9G ավտոմատ է՝ «խոնավ» բազմասկավառակ կցորդումով՝ հիդրոտրանսֆորմատորի փոխարեն: Հետին հաղորդակ:
Դինամիկ բնութագրերը հետևյալն են. մինչև հարյուր արագացումը տևում է 4,6 վայրկյան (Volkswagen Golf R-ի մակարդակով), առավելագույն արագությունը ժամում 280 կիլոմետր է: