News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Չինացի գիտնականները, ուսումնասիրելով պրիմատների ներքին ականջի կառուցվածքային առանձնահատկությունները, եզրահանգել են, որ նրանց ուղղաձիգ կեցվածքով քայլքի էվոլյուցիան տեղի է ունեցել երեք փուլով։

Ըստ The Innovation գիտական ամսագրի՝ Պեկինում Չինաստանի գիտությունների ակադեմիայի մասնագետները ուշի-ուշով վերլուծել են Lufengpithecus ցեղի անհետացած պրիմատի ներքին ականջի կիսաշրջանաձև խեցիների ձևն ու չափը։

Planet Today-ը նշել է, որ հետազոտությունն անցկացվել է 3D բազմաչափ և մուլտիմոդալ վիզուալիզացիայի մեթոդներով: Փորձագետներն այս վերլուծության արդյունքները համեմատել են ինչպես մյուս բրածոների, այնպես էլ ժամանակակից կապիկների ներքին ականջի կառուցվածքի վերաբերյալ նմանատիպ տվյալների հետ: Համեմատության հիման վրա գիտնականներին հաջողվել է պարզել, որ պրիմատների ուղղահայաց քայլքը զարգացել է երեք փուլով:

Էվոլյուցիայի առաջին փուլում նախնադարյան կապիկները սողում էին և ցատկոտում ծառերի միջով՝ ժամանակակից ասիական գիբոնների պես: Հետո եկավ ավելի ուշ պրիմատների՝ կապիկների և մարդկանց ընդհանուր նախնիների ժամանակը: Նրանք արդեն բազմազանեցրել էին իրենց շարժման տեխնիկան՝ բանեցնելով բոլոր չորս վերջույթները, ընդ որում՝ ավելի հմտորեն: Երրորդ փուլում արդեն զարգացավ մարդու ուղիղ քայլքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ