News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի ցանկությունը՝ հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, բավական չէ, Տոկիոյում պետք է ցույց տան գործնականում հարաբերությունները բարելավելու տրամադրվածությունը։ Այս մասին հայտնել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, նրա խոսքերը մեջբերել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Վարչապետը պետք է հասկանա, որ չի կարող հանդիպել մեր երկրի ղեկավարության հետ միայն նրա համար, որ ինքն է դա ուզում եւ այդպես է որոշել»,- նշված է հայտարարությունում։

Կիմ Յո Չժոնը տեղեկացրել է, որ վերջերս վարչապետ Կիսիդան «մեկ այլ ճանապարհով» Փհենյանին է հասցրել իր ցանկությունը՝ որքան հնարավոր է շուտ հանդիպել Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ։ Նա նաեւ հիշեցրել է, որ այդ առիթով արտահայտվել է փետրվարին։

Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը նշել է, որ երկկողմ հարաբերությունների բարելավման համար կարեւոր է Տոկիոյի գործնական քաղաքական որոշումը։ «Եթե Ճապոնիան, ինչպես այժմ, շարունակի միջամտել մեր ինքնիշխան իրավունքների իրականացմանը, եթե շարունակի կլանված մնալ առեւանգված քաղաքացիների խնդրով, ապա Ճապոնիայի վարչապետը չի կարող խուսափել այն գնահատականներից, որ իր պլանը ընդամենը պոպուլիզմ է»,- նշել է Կիմ Յո Չժոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ