News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Անգլիացի գանձ որոնողը անսարք մետաղափնտրիչով գտել է, հավանաբար, երկրում երբևէ հայտնաբերված ամենամեծ ոսկու բնակտորը, որի արժեքը կազմում է 30 հազար ֆունտ ստերլինգ (մոտ 38 հազար դոլար), գրում է Business Insider-ը։

Ռիչարդ Բրոքը Անգլիայի Շրոպշիրի բլուրներում հայտնաբերել է 64,8 գրամանոց ոսկու բնակտոր՝ չնայած, որ որոնումներին ուշ էր միացել և անսարք գործիք էր օգտագործել։

Սա վերջին տպավորիչ գտածոն է, որը հայտնաբերվել է վերջին տարիներին մետաղ որոնողների աճող համայնքի կողմից:

Բրոքը, որը տնից երեքուկես ժամ ճանապարհ էր կտրել  անցած տարվա մայիսին կազմակերպված արշավախմբին միանալու համար, ստիպված էր օգտագործել  հին անսարք գործիքը, քանի որ իր հայտնաբերման հավաքածուն լավ չէր աշխատում:

Սակայն սարքը գործի դնելուց ընդամենը մի քանի րոպե անց նա հայտնաբերեց ոսկու մեծ բնակտոր, որը ստացավ «Hiro's Nugget» (Հիրոյի բնակտոր) մականունը:

Բրոքը կարծում է, որ սա անգլիական հողում հայտնաբերված ամենամեծ գտածոն է, քանի որ նախորդ ամենամեծ գտածոն կշռել էր 54 գրամ:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ