News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը երկու հայտարարություն է տարածել՝ կապված ուկրաինական զինված ուժերի այն լուրերի հետ, որ իրենք  Սևաստոպոլում խոցել են ռուսաստանյան  «Յամալ» և «Ազով» դեսանտային նավերը։

«Պուտինի կողմից Ուկրաինայի շարունակվող անօրինական օկուպացիան ահռելի վնաս է հասցնում Ռուսաստանի Սևծովյան նավատորմին, որը ներկայումս ֆունկցիոնալ առումով անգործունակ է։

Ռուսաստանը Սև ծովով նավարկում է 1783 թվականից, բայց այժմ ստիպված է իր նավատորմը պահել նավահանգստում: Եվ նույնիսկ այնտեղ Պուտինի նավերը խորտակվում են», - ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսի X-ի միկրոբլոգում արած հայտարարության մեջ:

Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության միկրոբլոգը։

«Հրաշալի նորություն․ - 2 ռուսական նավ

Գիշերը Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հաջող  հարվածներ են հասցրել ժամանակավորապես գրավված Սևաստոպոլում գտնվող «Ռոպուխա» դասի «Յամալ» և «Ազով» դեսանտային նավերին։

Բացի այդ, հարվածներ են հասցվել ՌԴ Սևծովյան նավատորմի կապի կենտրոնին և ենթակառուցվածքային մի քանի օբյեկտների»,- ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ