News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

25 տարի առաջ Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինի վրա ազդեցության բազմաթիվ լծակներ կային, Ռուսաստանը կախվածության մեջ էր և կորցրեց իր ինքնիշխանության զգալի մասը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է РИА Новости-ն։

«Դե, շատ լծակներ կային։ Ռուսաստանը բավականին թույլ վիճակում էր և կախված էր տարբեր տեսակի ֆինանսական գործիքներից ու մեխանիզմներից՝ քաղաքական և ներքաղաքական։ Այս առումով կարող ենք ցավով արձանագրել, որ Ռուսաստանն այն ժամանակ կորցրեց իր ինքնիշխանության զգալի մասը»,- ասել է նա Անդրեյ Կոնդրաշովի «Բելգրադ» ֆիլմում՝  պատասխանելով Կոսովոյից Ռուսաստանի դուրս գալու և Ելցինի վրա եղած ազդեցության լծակների մասին հարցին։ 

Այս տարի լրանում է 1999 թվականի գարնանը Հարավսլավիայի ռմբակոծության 25-ամյակը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ