ՄիԳ-31 կործանիչը օդ է բարձրացվել Ռուսաստանի սահմանի մոտ հայտնաբերված ամերիկյան ռմբակոծիչների պատճառով, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Հաղորդագրության համաձայն, մարտի 24-ին Բարենցի ծովի վրայի ռուսական օդային տարածքի վերահսկման համակարգերը ՌԴ պետական սահմանին մոտեցող խմբակային օդային թիրախ են հայտնաբերել։
Օդային թիրախը հայտնաբերելու և Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտումը կանխելու նպատակով օդ է բարձրացվել ՀՕՊ հերթապահ զորքերի ՄիԳ-31 կործանիչը։
«Ռուսաստանյան կործանիչի անձնակազմը հայտնաբերել է, որ օդային թիրախը ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-1B ռազմավարական ռմբակոծիչներն են:
ՄիԳ-31-ի մոտենալուն պես ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները փոխել են թռիչքի ուղղությունը՝ հեռանալով Ռուսաստանի Դաշնության պետական սահմանից։
Ռուսական ինքնաթիռը բարեհաջող վերադարձել է օդանավակայան, ՌԴ պետական սահմանի խախտում չի եղել։
Ռուսական կործանիչի թռիչքն իրականացվել է չեզոք ջրերի վրայով օդային տարածքի օգտագործման միջազգային կանոնների համաձայն՝ անվտանգության միջոցների պահպանմամբ»,- նշվում է զեկույցում։