News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Իմ կարծիքով տեղի է ունենում հետեւյալը՝ շատ ցավոտ անցում է տեղի ունենում առաջին հերթին մեր մտքերում, ինչ-որ առումով նաեւ ֆիզիկապես, պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, Գյումրիում ՔՊ նախաձեռնող խմբի հետ հանդիպման ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Այս պրոցեսի մասին մենք պետք է ինքներս մեզ հետ խոսենք եւ խոսենք ժողովրդի հետ: Այս պրոցեսը նոր չէ, այս անցման պրոցեսը նկարագրել է Եղիշե Չարենցը իր «Երկիր Նաիրի» վեպում: 2022-23 թթ ամանօրյա ուղերձում ես հիշատակեցի «Երկիր Նաիրի» վեպը, դրա հետ կապված շատ քննարկումներ եղավ, հենց ռազմավարությունը եւ պրոցեսները ճանաչելու իմաստով շատ քննադատություններ եղավ, ասելով՝ Չարենցի նիհիլիստական գործի վրա հղում անելը ինչքանով է լուրջ: Բայց հետո տեղի ունեցավ ահասարսուռ մի բան, ըստ էության Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ ճիշտ այն ինչ նկարագրված է վեպում: Նույնիսկ սարսափելի է՝ ինչ ճշգրտությամբ տեղի ունեցավ այդ ամեն ինչը: Մենք  պետք է դրա հետ առերեսվենք, բայց պետք է նաեւ վերաբերմունք ձեւավորենք այդ պրոցեսի նկատմամբ»,-ասաց նա:

Փաշինյանը նշում է, որ երկու մոտեցում կա, ըստ մեկի դիմադրում են պատմական Հայաստանից իրականա Հայստանի անցմանը եւ ընդւոնելի չեն համարում, երկրորդ մոտեցումը այն է, որ այն համարում են անհրաժեշտություն եւ ապահովելով իրական Հայաստանի անվտանգությունը, բարեկեցությունը, տնտեսական զարգացումը եւ երջանկությունը:

«Իմ մոտեցումն այն է, որ մենք պետք է գնանք այդ ճանապարհով: Սա մեր նոր քաղաքականության որդեգրումն է՝ փլուզվող աշխպարհում ՀՀ-ն նոր պայմաններում ավելի մրցունակ դարձնելու, իսկ դա հնարավոր է  արտաքին եւ ներքին վերափոխումների միջոցով: Եւ մեր՝ ՔՊ-ի առաքելությունն է առաջնորդել մեր ժողովրդի եւ մեր պետության անցումը պատմական Հայաստանից իրական Հայաստան եւ երկարաժամկետ ինտիտուցիոնալ զարգացումը, որովհետեւ ես կարծում եմ, որ եթե մենք այս ընտրությունը չկատարենք եւ պատմական Հայաստանը լինի մեր գործողությունների հիմնական մոտիվացիան, ես կվախենամ, որ շատ մեծ է հավանականությունը, որ իրական Հայաստանը նույնպես կդառնա պատմական Հայաստան: Ես չեմ ուզում սրել հարցերը, բայց նաեւ ուզում եմ սրել հարցերը, սրել քննարկելու նպատակով: Ինձ մտահոգում է մի բան, որ այդ քննարկումների հիմքում  դրվող մոտիվացիան երբեմն պատմական Հայաստանի մոտիվացիան է»,- ասաց նա:

Տպել
Ամենաշատ