News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ահաբեկիչները դիտավորյալ հրկիզել են վթարային ելքերը՝ արգելափակելու համար «Կրոկուս»-ի ներսում գտնվող մարդկանց: Այս մասին հայտնում է База Telegram ալիքը։

Ըստ База-ի՝ տարածքի զննության ժամանակ օպերատիվ ծառայության աշխատակիցները եկել են այն եզրակացության, որ հանցագործները ոչ թե պատահականորեն են այրել շենքը, այլ ընտրել են վթարային ելքերի մոտ գտնվող վայրերը։ Աղբյուրները հայտնում են, որ որոշ դռների մոտ մի քանի մարդ է ընկած եղել՝ գրեթե «սարի նման»։ Սրա պատճառով դռները չեն բացվել և իրենք ստիպված էին բացել դրանք։

Սկզբում Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն աշխատում էին  Արագ արձագանքման հատուկ ջոկատի հետ միասին։ Դեռևս հավանականություն կար, որ հանցագործներից մի քանիսը մնացին շենքում։ Փրկարարներն աշխատելիս հայտնաբերել են «Կալաշնիկով» ինքնաձիգ։ Դրա բռնակը եռագույնով էր նկարված, իսկ վրան՝ «Ռուսաստանի ազատության համար» մակագրությունը։

Անվտանգության ծառայությունները փրկարարներին հանձնարարել են հավաքել հայտնաբերված բոլոր հեռախոսները. անվտանգության ծառայությունները տեղեկություններ ունեին, որ հանցագործներից մեկը կորցրել է բջջային հեռախոսը։ Տեղեկությունը հաստատվել է՝ գտել են ահաբեկչի սմարթֆոնը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ