News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Շաբաթ օրը Հնդկաստանի ռազմածովային ուժերը 35 սոմալեցի ծովահենների են հանձնել ոստիկանությանը Մումբայում՝ Կարմիր ծովի արևելքում 100 օր շարունակվող հակածովահենական գործողություններից հետո, որտեղ ծովահենությունը բռնկվել է մոտ մեկ տասնամյակի ընթացքում առաջին անգամ, հայտնում է Reuters-ը:

Հնդկաստանը, որը Ադենի ծոցում և հյուսիսային Արաբական ծովում ամենամեծ ազգային ուժն է, ծովահեններին գերի է վերցրել Ruen բեռնատար նավից անցյալ շաբաթ՝ երեք ամիս անց այն բանից հետո, երբ նավն առևանգվել էլ Սոմալիի ափերի մոտ:

Օգտվելով նրանից, որ արևմտյան ուժերն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են Կարմիր ծովում նավերը Եմենի հութիներից պաշտպանելու վրա, ծովահենները նոյեմբերից սկսած կատարել  կամ փորձել են կատարել ավելի քան 20 առևանգում, ինչը հանգեցրել է ապահովագրության և անվտանգության ծախսերի բարձրացմանը և խորացրել համաշխարհային նավագնացության ընկերությունների առջև ծառացած ճգնաժամը, նշում է լրատվամիջոցը։

Ըստ հնդկական նավատորմի պաշտոնյաների, հութիների հարձակումների և ծովահենության աճի պատճառով տարածաշրջանով առևտրային փոխադրումները նոյեմբերից կրկնակի կրճատվել են, քանի որ նավերն ավելի երկար երթուղով  են անցնում՝ շրջանցելով հարավային Աֆրիկան:

Հնդկական հատուկ նշանակության ջոկատայինների  գերեվարած ծովահեններին սպառնում է ցմահ բանտարկություն, նրանք առաջինն են, որոնք քրեական պատասխանատվության կենթարկվեն Հնդկաստանի 2022 թվականի հակածովահենության օրենքի համաձայն, որը թույլ է տալիս ռազմածովային ուժերին ձերբակալել և կալանավորել ծովահեններին բաց ծովում:

Հնդկաստանն արձագանքել է 18 միջադեպի՝ իր 21 նավերով և 5000 անձնակազմով, և խուզարկել ավելի քան 1000 նավ, հայտնել է ՌԾՈՒ-ն:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ