News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Ահաբեկիչների համար, որոնք հրաձգություն էին կազմակերպել մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում, պատրաստել էին «պատուհան» Ուկրաինա փախչելու համար, ռուսաստանցիներին հղած իր ուղերձում ասել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա տեղեկացրել է ահաբեկչությունը կատարող չորս անձանց բռնվելու մասին, որոնք փորձում էին մեքենայով փախչել Ուկրաինայի ուղղությամբ։

ՌԴ նախագահի խոսքով՝ քննչական եւ իրավապահ մարմինները կանեն ամեն ինչ, որպեսզի պարզեն «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության բոլոր մանրամասները։

«Ահաբեկիչներին, մարդասպաններին, ահավոր մարդկանց, որոնք չունեն եւ չեն էլ կարող ունենալ ազգություն, աննախանձելի ճակատագիր է սպասվում՝ հատուցում եւ մոռացում։ Նրանք ապագա չունեն»,- ասել է Պուտինը։

«Ակնհայտ է, որ մենք բախվել ենք խաղաղ մարդկանց կազմակերպված զանգվածային սպանության»,- նշել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ հանցագործները սառնասրտորեն գնացել են սպանելու, դիմահար գնդակահարելու ռուսաստանցիներին, ինչպես մի ժամանակ գործում էին նացիստները։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվայում եւ Ռուսաստանի մյուս տարածաշրջաններում մտցվել են լրացուցիչ հակաահաբեկչական եւ հակադիվերսիոն միջոցներ։

«Մոսկվայում եւ Մերձմոսկվայում, երկրի բոլոր տարածաշրջաններում  մտցվել են հակաահաբեկչական եւ հակադիվերսիոն բնույթի լրացուցիչ միջոցներ։ Գլխավորն այժմ այն է, որ թույլ չտրվի նրանց, ովքեր կանգնած են այս արյունալի սպանդի հետեւում, նոր հանցագործություն կատարել»,- ասել է նա։

«Մենք կպարզենք եւ կպատժենք յուրաքանչյուրին, ով պատրաստել է Ռուսաստանին ուղղված այս հարվածը... Բոլոր հանցակիցները պատիժ կկրեն։ Ով էլ որ լինեն։ Ով էլ որ նրանց ուղարկած լինի։ Մենք կպարզենք ու կպատժենք յուրաքանչյուրին, ով պատրաստել է Ռուսաստանին ուղղված այս հարվածը»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Նա հայտնել է նաեւ, որ իշխանությունները պատրաստ են միավորել ջանքերը այլ երկրների հետ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։ «Մեր պարտքն է՝ լինել միասին մեկ շարքում։ Ոչ ոք եւ ոչինչ չի կարող սասանել մեր համախմբվածությունն ու կամքը»,- նշելէ ՌԴ նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ