News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի ապագա թագավորի «անհետացած» կնոջ բուժման վերաբերյալ գաղտնի տեղեկատվությունը գողացել է հիվանդանոցի աշխատակիցներից մեկը։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։

Հիվանդանոցի առնվազն մեկ աշխատակցին, որտեղ Քեյթ Միդլթոնը որովայնի վիրահատություն էր տարել, բռնել են այն պահին, երբ նա փորձում էր անօրինական կերպով կերպով ստանալ գաղտնի տեղեկատվությունը։ Ինչպես նշում է Daily Mail-ը, միջադեպից հետո աշխատանքից ազատվել է երեք աշխատակից: Սկսվել է հետաքննություն։ Սկզբում հաղորդվում էր, որ հիվանդանոցի ղեկավարությունը դեպքի մասին անմիջապես տեղեկացրել է Քենսինգթոնյան պալատին՝ Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի պաշտոնական նստավայրին։ Daily Mail-ը պնդում է, որ դա իրականում տեղի է ունեցել դեպքից միայն յոթ օր անց։ Միևնույն ժամանակ, առկա կանոնները պահանջում են տվյալների հնարավոր արտահոսքի մասին հայտնել ոչ ուշ, քան 72 ժամ:

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը նույն հիվանդանոցում բուժվում է քաղցկեղից։ Նրա բժշկական գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ստանալու փորձեր չեն հայտնաբերվել:

Հիվանդանոցում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, նախկինում եղել են Եղիսաբեթ II-ի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, նրա կրտսեր քույրը՝ արքայադուստր Մարգարեթը և ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին: Այնտեղ է ծնվել նախկին վարչապետ, այժմ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դեյվիդ Քեմերոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ