News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Արիզոնայի նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, որ Տոբայի սուպերժայթքումը կարող էր ստիպել հնագույն մարդկանց գաղթել Աֆրիկայից: Այս մասին նշվում է Nature ամսագրում հրապարակված հոդվածում։

Հետազոտողներն ուսումնասիրել են Շինֆա Մետեմա 1-ի հնագիտական վայրը ժամանակակից հյուսիսարևմտյան Եթովպիայի ցածրադիր գոտում՝ Սինֆա գետի երկայնքով, որը Կապույտ Նեղոս գետի վտակն է: Այնտեղ հայտնաբերվել են 80-ից 20 միկրոմետր չափերով հրաբխային ապակու մասնիկներ, որոնք իրենց քիմիական բաղադրությամբ համապատասխանում են Ինդոնեզիայում գտնվող Տոբա գերհրաբխի արտանետումներին: Ժայթքման պահին աֆրիկյան այս տարածաշրջանը բնակեցված էր ժամանակակից մարդկանցով, որոնք հարմարեցված էին չոր ժամանակաշրջաններին, երբ ջրի մակարդակը գետում  զգալիորեն նվազել էր: Օրինակ՝ նրանք որսում էին կենդանիների, որոնք գալիս էին ջրելու վայրերըբկամ ձուկ էին բռնում։

Սուպերժայթքման կլիմայական հետևանքները ներառում էին երաշտի ավելացում, ինչը մարդկանց դրդեց գաղթել ավելի շատ սնունդ փնտրելու համար: Չնայած Շինֆա-Մետեմա 1-ի մարդիկ դժվար թե լինեն նույն խումբը, որը լքել է Աֆրիկան, նրանց բնորոշ վարքային ճկունությունը միջին քարի դարի մարդկանց ընդհանուր հատկանիշն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ