News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Անհայտ անձինք հաղորդագրություն են ուղարկել Ֆրանսիայի Լուվրի թանգարան՝ սպառնալով պայթեցնել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» գլուխգործոցը և արվեստի այլ գործեր։ Հայտնել է Le Figaro թերթը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ մարտի 17-ին, վաղ առավոտյան, թանգարանի կայքի հաղորդագրությունների  պատուհանում համապատասխան սպառնալիքով անգլերեն հաղորդագրություն է ուղարկվել։ «Մենք մտադիր ենք պայթեցնել «Մոնա Լիզան» և շատ այլ գլուխգործոցներ»,- գրել են չարագործները: Թանգարանի աշխատակիցները դիմել են մշակույթի նախարարության անվտանգության ծառայությանը։ Մանրակրկիտ զննությամբ կասկածելի առարկաներ չեն հայտնաբերվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ