News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը մեծ վնաս է պատճառում մարդու իրավունքների ընկալմանը։  Ռուբեն Վարդանյանն աշխարհի համար միայն հայ գործիչ չէ։ Այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասել է հայտնի իրավապաշտպան, «Ավրորա» հեղինակավոր մարդասիրական մրցանակի դափնեկիր Միրզա Դիննային։

«Նա միջազգային մակարդակի մարդասեր է եւ հայտնի է տասնամյակների իր աշխատանքով, որը կատարել է իր ընտանիքի հետ միասին, կատարել է անկախ այն բանից, թե ում են ուղղված այդ բարեգործական ծրագրերը։ Նրա բարեգործական ծրագրերի շահառուներ են դարձել տարբեր ժողովուրդների եւ կրոնների ներկայացուցիչներ։ Մենք հուսով էինք, որ ադրբեջանական պետությունը չպետք է այնպես որակեր Ռուբեն Վարդանյանին, ինչպես եղավ։ Դա մեծ հարված էր համաշխարհային հումանիտար հանրույթին։ Այդ պատճառով այն դժգոհություն է առաջացրել նրանց շրջանում, ովքեր զբաղվում են մարդկայնության եւ մարդու իրավունքների հարցերով»,- նշել է իրավապաշտպանը։

Նրա կարծիքով՝ միջազգային կառույցները Ռուբեն Վարդանյանի մասով այնքան էլ բավարար աշխատանք չեն իրականացրել. «Ես կարծում եմ, որ Ռուբեն Վարդանյանի մասով մենք պետք է առավելագույն չափով ակտիվացնենք մեր ջանքերը, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը մարդասիրություն ցուցաբերի։ Այս իմաստով «Ավրորա»-ի հումանիտար հանրույթը նույնպես պետք է շատ բան անի, եւ արվել են որոշակի քայլեր. մենք նամակներ ենք ուղարկել, դիմել կոչերով, բայց կարծում ենք, որ կարող ենք եւ պետք է ավելին անենք, հատկապես քաղաքական առումով։ «Ավրորա»-ն հումանիտար հանրույթ է։ Մենք քաղաքական նախաձեռնություն չենք, եւ այս իմաստով մեր քայլերն ավելի շատ քաղաքացիական դաշտում են, իսկ քաղաքական դաշտում մեր գործիքներն այնքան էլ շատ չեն։ Այս իմաստով ավելի ազդեցիկ գործիքներ ունեն քաղաքական կառույցները։ Քաղաքական գործընթացների վրա ազդեցության տեսակետից, ես կարծում եմ, որ ավելի շատ աշխատանք պետք է անեն այնպիսի միջազգային կառույցները, ինչպիսին են Եվրամիությունը, Եվրոպայի Խորհուրդը, ինչպես նաեւ ՄԱԿ-ը, որոնք հանդես են գալիս որպես մարդու իրավունքների դրոշակակիրներ։ Այդ կառույցները կարող են էական ազդեցություն գործել գործընթացի վրա։ Հարկ է լուրջ աշխատանք կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ «Ավրորա»-ն, ինչպես արդեն ասացի, հումանիտար կառույց է, եւ մեր ձեռքերն այնքան էլ երկար չեն՝ քաղաքական կառույցների, պետությունների վրա ազդեցության իմաստով»։

Իրավապաշտպանը նաեւ նշել է, որ շոկի մեջ էր, երբ լսել է, թե ինչ «հանցագործություններ» են վերագրում Ռուբեն Վարդանյանին. «Ես ինքս էլ 2020թ. այցելել եմ Արցախ եւ դարձել մեծ աշխատանքի վկան, որն ուղղված էր պատերազմից տուժած ժողովրդի օգնությանը։ Ռուբեն Վարդանյանը այնտեղ էր, որպեսզի օգներ իր ժողովրդին նրա կարիքների, գոյապայքարի հարցում։ Ռուբեն Վարդանյանն այնտեղ չէր ադրբեջանցիների դեմ թշնամանքի համար, նա այնտեղ էր, քանի որ իր ժողովուրդը օգնության կարիք ուներ։ Այդ անհիմն մեղադրանքը, որը Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցվել է, պարզապես խայտառակություն է։ Մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունները պետք է արձագանքեն դրան եւ ավելի բարձր խոսեն այն մասին, ինչ տեղի է ունենում Ռուբեն Վարդանյանի հետ։ Այո, նրա մասին խոսում են, նրա ազատ արձակման անհրաժեշտության մասին խոսում են, բայց դա բավական չէ»։

Պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք Ռուբեն Վարդանյանի հետ պատահածը նախադեպ դառնալ, որը կնպաստի, որպեսզի աշխարհի տարբեր գոտիներում գործող մարդասերները դառնան հետապնդման թիրախ, իրավապաշտպանն ասել է. «Այո, դա կարող է դառնալ շատ բացասական նախադեպ, եւ հետապնդման թիրախում կարող են հայտնվել նաեւ այլ մարդասերներ։ Եվ եթե նրանք, ովքեր զբաղվում են մարդու իրավունքներով, լռեն այնպիսի մարդու անօրինական ձերբակալման մասին, ինչպիսին Ռուբեն Վարդանյանն է, ապա կստացվի, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում եւս գործում են երկակի չափորոշիչներ։ Ես Ռուբեն Վարդանյանին համարում եմ մարդասիրության միջազգային խորհրդանիշ, եւ Չիինաստանից մինչեւ ԱՄՆ բոլոր նրանք, ովքեր զբաղվում են մարդու իրավունքներով, պետք է խոսեն Ռուբեն Վարդանյանի մասին։ Եկեք նաեւ չմոռանանք, որ Արցախում տեղի ունեցածի առնչությամբ խախտվել են 100 հազար հայերի իրավունքները։ Նրանք մնացել են անօթեւան, դարձել փախստական։ Լռությունը հանցագործություն է, իսկ լռողը դառնում է հանցակից։ Ես համոզված եմ, որ Ռուբեն Վարդանյանն ինքն էլ գիտակցում էր, թե ինչ վտանգի է ենթարկել իրեն, բայց նա որոշել է չթողնել օգնության կարիք ունեցող իր ժողովրդին։ Նա իրեն զոհաբերել է պայքարին, որի արդարացիությանը համոզված էր։ Մինչեւ ձերբակալությունը նա գիտեր, որ իր վիճակն օրեցօր վատանալու է, բայց որոշել է մնալ իր ժողովրդի հետ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ներկայացվել
Միացյալ Նահանգները պետք է հաստատուն դիրքորոշում ընդունի Հայոց ցեղասպանության հարցում
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը
Խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման...
Ես ամաչում եմ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների վերաբերյալ իմ գործընկերների գնահատականներից. ռուս պատգամավոր
Պատգամավորն այն, ինչ տեղի ունեցավ այս տարիների ընթացքում՝ սկսած 2020-ից, ապա՝ 2023-ից, անվանեց ողբերգություն...
«Ցեղասպանության ուրվականը թևածում է աշխարհում». Փարիզի քաղաքապետը  պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը…
Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնը
Համատեղ մոնիտորինգի կենտրոնը բացվել է 2021 թվականի հունվարի 30-ին՝ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի և Ռուսաստանի միջև հուշագրի շրջանակներում...
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը...
Ամենաշատ