News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Ընտրություններին ընդառաջ բազմակարծություն չկար, քննադատական ​​ձայներն անընդհատ ճնշվում էին։ Միավորման և արտահայտվելու ազատության երկարաժամկետ սահմանափակումները ամրապնդվել են օրենսդրության վերջին փոփոխություններով, որոնք չեն համապատասխանում միջազգային ժողովրդավարական չափանիշներին: Այս մասին ասված է փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ դիտորդական առաքելության նախնական եզրակացության մեջ։

Առաքելությունը նշել է, որ ԵԱՀԿ-ի նախորդ առաջարկությունները՝ երկրի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ չեն ընդունվել։

«Արտահերթ նախագահական ընտրություններն անցան սահմանափակող միջավայրում, և թեև դրանք արդյունավետ պատրաստված էին, սակայն քննադատական ​​ձայներն ու քաղաքական այլընտրանքները հիմնականում բացակայում էին։ Ցավոք, նախորդ առաջարկությունները՝ օրենսդրական դաշտը ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու վերաբերյալ, մնացին անտեսված», - ասաց Արթուր Գերասիմովը, հատուկ համակարգող և ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների ղեկավարը:

Նրա խոսքով, նախընտրական քարոզարշավը հանրային նշանակալի մասնակցություն չի ունեցել եւ մրցակցային չի եղել։ Քանի որ վեց թեկնածուներ չկարողացան մարտահրավեր նետել գործող նախագահի քաղաքականությանը, ընտրողներն իրական այլընտրանք չտեսան:

Միևնույն ժամանակ, քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչները նշել են, որ երկրում սահմանափակված է խաղաղ հավաքների ազատության իրավունքը, ասել է Գերասիմովը։

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Դանիելա Դե Ռիդերն, իր հերթին, նշել է թեկնածուների շարքում, և ընդհանրապես, Ադրբեջանի քաղաքական կյանքում կանանց բացակայությունը. «Ընտրությունների օրը դիտորդները նկատել են զգալի թերություններ՝ քվեարկության գաղտնիության հարցում, բազմակի քվեարկության փաստեր, քվեաթերթիկների զանգվածային լցոնումներ և այլն: Սա լուրջ հարցադրումներ է առաջացնում այն ​​մասին, թե արդյոք քվեաթերթիկները հաշվվել են և ազնիվ կերպով»,- ասաց նա։

«Լրատվամիջոցների նկատմամբ խիստ սահմանափակող օրենքները, ինչպես նաև քննադատող լրագրողների վերջին ձերբակալությունները խոչընդոտել են լրատվամիջոցների ազատ գործունեությունը և հանգեցրել համատարած ինքնագրաքննության՝ սահմանափակելով անկախ լրագրության և քննադատական ​​բանավեճի շրջանակը», - ասաց Ռիդերը:

«Երկրի համար այս կարևոր ընտրություններում ոչ մի թեկնածու վստահելի մարտահրավեր չներկայացրեց գործող նախագահին, և որոշ ընդդիմադիր կուսակցություններ ընդհանրապես չմասնակցեցին՝ պատճառաբանելով համապատասխան ժողովրդավարական պայմանների բացակայությունը», - ասաց ԺՀՄԻԳ-ի առաքելության ղեկավար Էոգան Մերֆին:

Առաքելության անդամները հաստատել են ընտրատեղամասերում քվեարկության ընթացքում լուրջ խախտումների առկայությունը, ներառյալ դիտորդների գործողությունների սահմանափակումները և տեղական ՀԿ-ներին մշտադիտարկումից բացառելը: Հարցին, թե առաքելության անդամների վրա Ադրբեջանի իշխանությունների կողմից ճնշումներ եղե՞լ են, Արթուր Գերասիմովը հայտարարեց, որ ճնշումներ չեն եղել։

Իր հերթին, Ռիդերն ընդգծել է, որ լուրջ խախտումներ են արձանագրվել քվեարկության և ձայների հաշվարկի ժամանակ։

Մեկնաբանելով լրագրողների վերջին ձերբակալությունները՝ Ռիդերը նշել է. «Մենք արձանագրում ենք այս խնդիրը և լավ գիտենք, թե ինչ պայմաններում եք դուք աշխատում, ոչ միայն ընտրություններում և դրանից դուրս»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը Ադրբեջանում մի շարք ԶԼՄ-ների արգելափակումը Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի խախտում է ճանաչել
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանի կառավարությանը յուրաքանչյուր դիմողի 6000 եվրո փոխհատուցում վճարել։
Մեթյու Միլլեր. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալություններով
Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների...
Abzas Media-ի գործով ձերբակալվել է ադրբեջանցի տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադը
2023 թվականի նոյեմբերի վերջին Abzas Media գրասենյակում խուզարկություն է իրականացվել, որի արդյունքում, ըստ ոստիկանության, հայտնաբերվել է 40 հազար եվրո...
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Ամենաշատ