Երևանում՝ 11:07:36,   2 Ապրիլ 2023

Պակիստանի ոստիկանությունը ներխուժել է երկրի նախկին վարչապետ Իմրան Խանի նստավայր

Պակիստանի ոստիկանությունը ներխուժել է երկրի նախկին վարչապետ Իմրան 
Խանի նստավայր

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի ոստիկանությունը ներխուժել է երկրի նախկին վարչապետ Իմրան Խանի նստավայր։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով gazeta.ru-ին, այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով նրա քաղաքական կուսակցության ներկայացուցիչներին։

Նշվում է, որ նման քայլ է արվել ոստիկանության և Խանի կողմնակիցների միջև մի քանի օր շարունակվող ընդհարումից և դաժան բախումներից հետո, որոնք տեղի են ունեցել նստավայրի շուրջ, որտեղ մարտի 14-ին ոստիկանությունը փորձել է ձերբակալել Խանին:

Ավելի վաղ Geo-Tv-ն հայտնել էր, որ Պակիստանի նախկին վարչապետ, «Արդարության շարժում» կուսակցության նախագահ Իմրան Խանը մեկնել է Իսլամաբադի շրջանային դատարանի նիստին։ Քաղաքական գործիչը մեղադրվում է օտարերկրյա առաջնորդներին նվերներ վաճառելու գործով։

2022 թվականի սեպտեմբերին հայտնի էր դարձել, որ Իսլամաբադի Գերագույն դատարանը որոշել է Խանին մեղադրել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ:

Մինչ այդ Պակիստանի ոստիկանությունը մեղադրանք էր ներկայացրել Խանի դեմ՝ հակաահաբեկչական օրենքը խախտելու գործով։ Նշվել է, որ մեղադրանքների պատճառ են դարձել ոստիկանության գլխավոր տեսուչին և կին դատավորին դատի տալու խոստումները, որոնք քաղաքական գործիչը տվել է օգոստոսի 20-ին Իսլամաբադում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։








youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]