Երևանում՝ 11:07:36,   2 Ապրիլ 2023

Թեթևացնել սոցիալապես անապահովների կոմունալ ծառայությունների բեռը. Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Թեթևացնել սոցիալապես անապահովների կոմունալ ծառայությունների բեռը. 
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 17-ին խորհրդակցություն է անցկացրել սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի ու նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից, Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ շրջափակման պայմաններում սպառած գազի և էլեկտրաէներգիայի դիմաց վճարները սոցիալապես անապահով բնակչության համար ծանր բեռ են և Կառավարությունը, հատկապես ստեղծված իրավիճակում, համարժեք քայլեր կատարելու պատասխանատվություն պիտի ստանձնի:

«Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակման հետևանքով մեր քաղաքացիները կորցրել են աշխատանքն ու հայտվել սոցիալական ծանր վիճակում: Անհրաժեշտ է մշակել աջակցության այնպիսի համակարգ, որը թույլ կտա որոշակի աջակցություն ցուցաբերել աշխատանքը կորցրած կամ բավարար եկամուտ չունեցող ընտանիքներին: Պետք է մշակել այնպիսի մեխանիզմ, որը կապահովի աջակցության արդարությունն ու թափանցիկությունը, հավասարությունը, կունենա խիստ նպատակային բնույթ և իրապես կուղղվի նրանց, ովքեր ունեն դրա կարիքը»,- ասել է Գուրգեն Ներսիսյանը:

Ըստ աղբյուրի՝ պետնախարարը շեշտել է նաև, որ վերջին շրջանում շատ դիմումներ է ստացել քաղաքացիներից այդ թեմայով, ինչը վկայում է խնդրի առկայության մասին: Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ անհրաժեշտ է մտածել աջակցության մասին, բայց դրանից պետք է օգտվեն միայն իրականում դրա կարիքը ունեցողները:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]