Երևանում՝ 11:07:36,   30 Հունվար 2023
ՄԱՄՈՒԼԻ ՍՐԱՀ

ուսաբանման հրավեր

ՀՈՒԼԻՍԻ 13-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում տեղի կունենա ՀՀ ՏԿԵՆ Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանի  ասուլիսը:

Թեմա- Օգոստոսի 1-ից ուժի մեջ են մտնում գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումները:

***

ՀՈՒԼԻՍԻ 13-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում տեղի կունենա Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Հետազոտությունների առաջխաղացման ծրագրերի ղեկավար Վերոնիկա Աղաջանյանի, Գերմանիայի Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի կենսահենք լուծումների կենտրոնի տնօրեն, ADVANCE հետազոտական թիմի գիտական ղեկավար, պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանի, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադրական կենտրոնի ավագ գիտաշխատող, ADVANCE ծրագրի ավագ գիտաշխատող Անի Պալոյանի, ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, ADVANCE ծրագրի ավագ գիտաշխատող Հովիկ Փանոսյանի,   ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանի ասուլիսը:

Թեմա- Սփյուռք-Հայաստան գիտական կապերի ամրապնդում․ ականավոր գիտնական Կարապետ Անդրանիկյանի ղեկավարությամբ՝ հայ գիտնականների թիմը թափոնների վերամշակման միջոցով արժեքավոր նյութերի ստացման ուղղությամբ հաջողություններ է գրանցել։

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ADVANCE դրամաշնորհային ծրագրի կենսատեխնոլոգիաների ոլորտի հետազոտական թիմի կատարած աշխատանքների ներկայացումը։ Ներկայում ընթացքի մեջ է երեք հետազոտական նախագիծ՝ կենսատեխնոլոգիաների, մեքենայական ուսուցման և նեյրոգիտության ոլոտներում։ Առաջին երկու հետազոտական նախագծերը FAST-ն իրականացնում է Երևանի պետական համալսարանի հետ համատեղ։

 Հրավիրում ենք լուսաբանման:

+374 91 62 18 38

***

ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալությունն ամեն տարի 150-ից ավելի մամուլի ասուլիսներ է անցկացնում, որին մասնակցում են հայ և օտարերկրացի գործիչներ ամենատարբեր ոլորտներից՝ քաղաքականություն, տնտեսություն, առողջապահություն, մշակույթ, գիտություն, սպորտ և այլն։

Մամուլի կենտրոնը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով ուղիղ հեռարձակումների, տեսակամուրջների անցկացման համար։

Մամուլի կենտրոնի հասցեն
Երևան, Սարյան 22
Պատասխանատու
Աննա Գզիրյան
Կոնտակտային տվյալներ
+374 11 539818             +374 91 62 18 38

***

ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալությունն իր բաժանորդներին նաև տրամադրում է առաջիկա միջոցառումների մասին տեղեկատվություն: Յուրաքանչյուր օր՝ ժամը 18:00-ին, կայքում տեղադրվում է հաջորդ օրվա միջոցառումների անոնսը:

Բաժանորդագրության համար խնդրում ենք կապվել գործակալության մարկետինգի բաժին [email protected] հասցեով կամ +374 10 539818 հեռախոսահամարով: 

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]