Երևանում՝ 11:07:36,   22 Մարտ 2023

Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Արայիկ Հարությունյանը հանդիպել է Էմիրի դիվանի ղեկավարի հետ

Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Արայիկ 
Հարությունյանը հանդիպել է Էմիրի դիվանի ղեկավարի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Կատարի Պետության մայրաքաղաք Դոհայում գտնվող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Էմիրի դիվանի ղեկավար Շեյխ Սաուդ Բին Աբդուլրահման Ալ Թանիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են վարչապետ Փաշինյանի՝ 2022 թվականի հունիսին Կատարի Պետություն կատարած այցի շրջանակում ստորագրված փաստաթղթերի և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, առաջիկայում հնարավոր փոխայցերի կազմակերպման հետ կապված հարցեր:

Մտքեր են փոխանակվել վարչապետի աշխատակազմի և Էմիրի դիվանի, ինչպես նաև՝ Հայաստանի ու Կատարի պետական կառավարման այլ մարմինների միջև արդյունավետ փոխգործակցության մեխանիզմների շուրջ:

Արայիկ Հարությունյանն այցելել է Ալ-Ջազիրա հեռուստաընկերություն: Քննարկվել են տարածաշրջանային և ներհայաստանյան թեմաների լուսաբանման հետ կապված հարցեր:

Կարճատև այցի ընթացքում վարչապետի աշխատակազմի ղեկավարը եղել է նաև Կատարի ազգային գրադարանում և Իսլամական արվեստի թանգարանում՝  ծանոթացել գրադարանում առկա ֆոնդին և թանգարանի ցուցանմուշներին:  








youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]