Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը Հայաստանում կնշվի հոբելյանական հանձնաժողովի միջոցառումների ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը 2023 թվականին նշելու նպատակով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից, հանձնաժողովը կգլխավորի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Հոբելյանական հանձնաժողովը մեկամսյա ժամկետում պետք է մշակի հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
Արամ Խաչատրյանը ծնվել է 1903թ. հունիսի 6-ին։