Երևանում՝ 11:07:36,   22 Մարտ 2023

Թատերական գործիչների միության վարչությունը հաստատել է «Արտավազդ» մրցանակաբաշխության փորձագետների կազմը

Թատերական գործիչների միության վարչությունը հաստատել է «Արտավազդ» 
մրցանակաբաշխության փորձագետների կազմը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի թատերական գործիչների միության վարչությունը հաստատել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության փորձագետների կազմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փորձագետների կազմում են՝ Կարինե Խոդիկյանը՝ դրամատուրգ, «Գրական թերթի» և «Դրամատուրգիա» ամսագրի գլխավոր խմբագիր, Լիլիթ Արզումանյանը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, գրականագետ, արձակագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Աննա Ասատրյանը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրեն, երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Դավիդ Մուրադյանը՝ արձակագիր, կինոգետ, Արշալույս Հարությունյանը՝ բեմադրիչ, դերասան, Հրաչյա Պապինյանը՝ բեմադրիչ, «Թատերական Լոռի» փառատոնի տնօրեն, Սուսաննա Բրիկյանը՝ թատերագետ: 

«Արտավազդ-2023» մրցանակաբաշխության հայտադիմումի ձևաթուղթը կարելի է ներբեռնել այստեղ:

Լրացված ձևաթուղթը անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ․ հասցեին կամ ներկայացնել ՀԹԳՄ մինչև ս․թ․ փետրվարի 15-ը։ Հայտին կից՝ ներկայացման ցուցադրության օրը, ժամը և վայրը։

ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության նոր կանոնակարգը ներբեռնել այստեղ։  

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունն ավանդույթի համաձայն կանցկացվի մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]